կարևոր
3190 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-25 16:15
Քաղաքական

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ,  տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» էր որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում, «2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում»։