|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության շենքում բացվել է լուսանկարային վահանակ` նվիրված Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլին:
Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ներկայացված են Արցախի Հանրապետության պետականության խորհրդանիշները, քարտեզը, համառոտ տեղեկատվություն ԼՂՀ վերաբերյալ, լուսանկարային նյութեր, որոնք պատմում են Ղարաբաղյան շարժման, ի պատասխան արցախցիների խաղաղ պահանջների` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, երկրամասի բնության եւ տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի եւ վերաշինության գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում Արցախի ժողովրդի ձեռքբերումների մասին եւ այլն:
Զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ անկյունում զետեղված է տեղեկատվություն` հանրապետության տարածք մուտքի եւ ելքի կարգի, հյուրանոցների մասին, ինչպես նաեւ այլ օգտակար տեղեկություններ: