|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա տեղադրվել է 5 էլեկտրոնային վահանակ` «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:
Վահանակների ակցիան, ինչպես նախորդ 23 տարիներին, այս տարի նույնպես հովանավորվում է արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի գլխավորած՝ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից՝ հիշեցնելով Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ:
Այս տարվա վահանակը պատկերված է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը, իսկ մյուս կողմը լուսավոր է՝ 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:
Էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը: