|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Տիգրանակերտից պատգամավոր Ալթան Թանն իր ելույթում դարձյալ շեշտել է, որ 1915 թվականին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն էր:
Ըստ Aktifhaber-ի՝ մամուլի ասուլիսի ժամանակ Թանը դատապարտել է Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդական կուսակցության դեմ շարունակական հարձակումները:
Լրագրողներից մեկի՝ 1864-ի մայիսի 21-ին չերքեզների կոտորածի վերաբերյալ հարցին ի պատասխան, Թանն ասել է. «Այս տարածաշրջանում մեծ ողբերգություններ են տեղի ունեցել։ Օրինակ՝ ապրիլի 24-ին խոսեցինք Հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի, ինչպես նաև չեն մոռացվի Կովկասում և Բալկաններում տեղի ունեցած կոտորածները»: