|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում գտնվող` Շվեդիայի Ռիքսդագի (խորհրդարան) պատգամավոր Բյորն Զյոդերը Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը որակել է որպես դավաճանություն:
Շվեդիայի խորհրդարանը 2010 թ. ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի կառավարությունը ցօրս պաշտոնապես չի ճանաչել այն: Դրա վերաբերյալ իր անհանգստությունները արտահայտող շվեդ պատգամավորը 1915-1923 թթ. ցեղասպանության ենթարկված հայերի ժառանգների տառապանքներն ի լուր աշխարհի լսեցնելու համար նշել է, որ այն չպետք է երբեք մոռացվի և անհրաժեշտ է ընդունել այդ պատմական իրողությունը. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Իր հայանպաստ գործունեությամբ աչքի ընկնող Զյոդերը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունները լավ վիճակում են, սակայն բավականաչափ խորը չեն: Նա հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներում դրանք ավելի կզարգանան: