|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերը չեն կարող բացվել՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժինը։
«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր չէ ապահովել Վրաստանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի կամ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորների ընտրության համար ընտրատեղամասերի ստեղծումը և լիարժեք գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանին ամենամոտ ընտրատեղամասերը կբացվեն Հայաստանում՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում ՌԴ հյուպատոսարանում, ինչպես նաև Թուրքիայում։