|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արմավիրի մարզում այսօր Ժամը 11:30- սահմաններում Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 54-ամյա Ռուստամ Սադոյանը Երևան-Մարգարա ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 09 ՕՍ 038 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու կողաշրջվել:
Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ կար են դրել նրա ականջին: Էլեկտրասյան տապալման պատճառով մի քանի ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են տեղի ունեցել, սակայն կարճ ժամանակում ժամանել են Էլեկտրացանցի աշխատակիցները և վերացրել վթարը: