|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ ժամը 06:10-ին, վնասվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Մարաշ» 220/100/10 կՎ ենթակայանի 10 կՎ միջսեկցիոն անջատիչը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ։
ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից հայտնում են, որ այս պահին ՏԿԵ նախարարության «ԲԷՑ» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։