|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․Հովսեփյանփողոցի թիվ 24/30, 24/33, 56/6, 56/7, 24/3, 24/2 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, 7-րդ փողոցի թիվ 116/4 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու, Բաբայան, Ազատության, Վարշավյան, Ա․Տիգրանյան, Վրթանես Փափազյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10։30-ից մինչև ժամը 19։00-ն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Էմինեսկու, Ռադիշչևի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։