|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին:
Մեր տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին և սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատի աշխատանքից:
Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան համայնքները: Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցված հաջողություններից է կախված՝ կկարողանա Միհրան Պողոսյանը հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին, թե ոչ: Այդ իսկ պատճառով էլ ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: