|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:
Նշենք, որ Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին:
Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:
Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել: