|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրերս Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արամ Անանյանին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել:
Ուշագրավ է, որ Արամ Անանյանն այդ պաշտոնում էր նշանակվել ընդամենը մայիսի 22-ին եւ, ըստ էության, պաշտոնը վայելեց 22 օր: Զախարյանն իր կադրերին, պարզվում է, նեղացնել չի սիրում:
Yerkir.am-ի տեղեկություններով` կադաստրի աշխատակազմի պաշտոնից ազատված Անանյանը նշանակվել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի տնօրեն:
Ուշագրավ է, որ թեեւ այս լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել, բայց Զախարյանն արդեն հասցրել է Անանյանին ներկայացնել ԲԷՑ-ի աշխատակազմին: