Միասին կարող ենք
կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 12:12
Քաղաքական

«Այսօր խոսքն ասում է ժողովուրդը․ մարտական եմ տրամադրված»․ Սամվել Կարապետյան

Մենք պետք է բոլորս համախմբենք: Համախմբենք մեր ժողովրդին և Սփյուռքին մեր և իրենց հայրենիքի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից վերջին շրջանում գյուղարտադրանքի նկատմամբ իրակաացվող սահմանափակումներին՝ նա նշել է.

«Ես դա չեմ ընդունում, քանի որ դրանից տուժում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը: Ցանկացած քայլ ցանկացած երկրի կողմից, եթե արվում է և տուժում է հայ ժողովուրդը՝ ես չեմ կարող դա ընդունել»։