|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 422.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.214 |
| GBP | ⚊ | £ 493.49 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ ուզում է պարտության մատնել Իտալիայի հավաքականին ընկերական հանդիպման շրջանակներում, որը կկայանա գերմանական «Դորտմունդում», հաղորդում է Bild-ը:
Մյունխենյան «Բավարիայի» խաղացողն ասել է. «Ես ինձ հիանալի եմ զգում հավաքականի տղաների հետ մարզվելիս: Մանավանդ, որ մեզ հանդիպում է սպասվում Իտալիայի հավաքականի դեմ: Արդեն 16 տարի մենք չենք կարողանում հաղթել իտալացիներին: Այնպես որ` մենք պարզապես պարտավոր ենք ստիպել մրցակցին անձնատուր լինել»: