|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մենք կարողացանք ժողովրդին տանել այն ուղղությամբ, ինչ ժողովուրդն ինքն է ուզում և ժողովուրդն իր միասնականությամբ Հայաստան-Սփյուռք-Արցախ համառ պայքարի շնորհիվ մենք կարողացանք հասնել հաջողությունների և փորձը ցույց տվեց, որ որտեղ որ մենք միասնական ենք այնտեղ մենք ունենք հաջողություններ, մենք անպարտելի ենք։ Այս մասին Եռաբլուրում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի ազգակործան, ապիկար իշխանության անփորձ, դավաճանական կառավարման պայմաններում բանակի հրամանատարն ու զինվորն իրենց անձնազոհության շնորհիվ անհրաժեշտության պահին տվել են իրենց մարտը և հասել են հաջողությունների, նույնիսկ այն ժամանակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր և շուրջբոլորը թշնամիներ էին, բայց այնուամենայնիվ այն դիրքերում, որտեղ բանակի մարտիկներն էին, նրանք հերոսաբար կռվեցին և հերոսաբար զոհվեցին», - նշել է Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում