կարևոր
550 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 12:35
Հասարակություն

Էս ի՞նչ բան ա, գնացեք հոգեբանի մոտ, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք, մեղմեք ձեր տրավմատիկ հիշողությունները իմ մասին. Աննա Գրիգորյանը` Ռուբեն Ռուբինյանին

Էս ի՞նչ բան ա, գնացեք հոգեբանի մոտ, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք, մեղմեք ձեր տրավմատիկ հիշողությունները իմ մասին. Աննա Գրիգորյանը` Ռուբեն Ռուբինյանին

«Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՝ ոչ»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա մանրամասն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գործին՝ կետ առ կետ հակադարձելով իրենից առաջ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին։

«Այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեն տարածում է նաև անգլերենով։ Ե՞րբ են տեղի ունենում այդ կալանավորումները՝  այն ժամանակ,  երբ բանակցություններ են գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Վաշինգտոնում  նախաստորագրված պայմանագրում հստակ կետ կա՝ որ պետք է ռևանշիզմի դեմ պայքարել։ Այսինքն, ցանկացած մեկը, ով Փաշինյանի,  Ալիևի պատկերացմամբ,  Արցախի, մեր ազգային արժեքների մասին կխոսի, պետք է հռչակվեն  ռևանշիստ, այս դեպքում ահաբեկիչներ, ուղղակի նետվեն բանտ։

Փաշինյանն Ալիևի մոտ գնալուց պետք է տաներ, ցույց տար ու ասեր՝ տես Ալիև, հարգելի քաղաքակիրթ ընկեր, ձերբակալում եմ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ինչ-որ քայլ իրականացնել։

Սա է եղել տրամաբանությունը, հենց դրա համար ենք ասում քաղաքական բանտարկյալներ են»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։