|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված վերջին միջադեպերի առնչությամբ իրականությունը կարող են ասել միայն իրավապահ մարմինները: ՀՀԿ ԳՄ նիստից առաջ այս մասին լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Նման դեպքերում երբ մարդուն մեղադրում են լուրջ արարքի մեջ, պետք է իրավապահ մարմինները կատարեն բոլոր քայլերը, որպեսզի բացահայտեն իրականությունը:Բազմաթիվ դեպքեր են լինում, որ մարդկանց մեղադրում են հանիրավի: Կարող է մարդը անմիջական որեւէ մասնակցություն չունենալ, յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնել նման իրավիճակով, այդ թվում եւ ես: Եւ ամենավտանգավոր բանը կհամարեի, որ ընդամենը ասեկոսեների եւ ընդամենը հայտարարությունների հիման վրա կատարվեն խորը եզրակացություններ»,-ասաց նա: