|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում կարևորեց սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը պետականության կայացման և բանակաշինության գործում:
«Ես ղեկավարում եմ մի կառույց, որի հիմքերը դրել է Վազգեն Սարգսյանը: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, այն մրցունակ է: Դրանով իսկ ստեղծվում են միջազգային երաշխիքներ` մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ այնտեղ, իրոք, լարված է վիճակը, սակայն մեր բանակը ցանկացած պահի արթուն է: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն դա վերահսկելի է»,- ասաց նա: