կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 11:37
Քաղաքական

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 45 օր անց այն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։

Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծի ենթակելու միջադեպի գործով իրավապահներն անձանց են տարել հարցաքննությունների, սակայն որեւէ արդյունք դեռ չկա, եւ 45 օր անց անգամ կասկածյալ չկա:

Ավելին, այս իրավիճակից հետո Ոստիկանությունում սկսել են քննարկել նաեւ այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լիներ իրեն ծեծի ենթարկելու գործը: Իհարկե, սա նաեւ առկա անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իշխանական գործչին ծեծի ենթարկելու դեպքում այն կբացահայտվեր ժամերի ընթացքում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում