|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Tert.am-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր կերպով պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել պաշտպանության նախարարություն:
Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը։ Ավելին՝ հանձնարարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին:
Yerkir.am-ին առայժմ չի հաջողվում կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` մանրամասներ իմանալու համար: