կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 15:32
Հասարակություն

Ռազմական ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել. ԶԼՄ

Ռազմական ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել. ԶԼՄ

«Հրապարակ»-ը գրում է․ «Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը: Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:

Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:

Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են: Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար»։