|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այս պահին կրակոցները Տավուշի մարզի Բերդի շրջանում դադարել են. yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Բերդի քաղաքապետի տեղակալ Ռաֆիկ Մելիքյանը: Ըստ նրա` իրավիճակը կարծես կայունանում է:
«Դե, որ հիմա կրակոցների ձայներ չեն լսվում, լավ ա: Վիրավորներ կան, վիրավորների թիվը դեռ հայտնի չէ: Ինչ վերաբերում է Բերդի հոսպիտալում գտնվող և հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանին, ապա կարող եմ ասել, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը: Եթե տեսնեն` չի ստացվում` կտեղափոխեն Երևան»,- ասաց Մելիքյանը: