|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ կրակոցները դադարել են ՀՀ ԶՈւ պատասխան կրակից հետո միայն:
Տուժածներ չկան՝ Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ու հավաստիացրեց՝ այս պահին գյուղում ամեն ինչ խաղաղ է՝ երեխաները դպրոց, մանկապարտեզ են հաճախում:
Ճշտվում է նյութական վնասի չափը:
"Գյուղի և դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ են եղել: Այդ պահին Կոթիիում հարսանիք է եղել, որը ոչ մի րոպե չի դադարել մարդիկ երգել են, պարել, ուրախացել։ Կրակոցները թիրախավորված էին՝ խաղաղ բնակչությունն էր թիրախում։ Բարեբախտաբար որևէ տուժած չկա",-հավաստիացրեց Ֆելիքս Մելիքյանը։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմից կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ: