|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը մոտավորապես 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցի մոտ գտնվող խաղահրապարակում խաղացող երեխաների ուղղությամբ:
«Այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան: Ընդհանրապես, դիրքերի ուղղությամբ փոքր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ լինում են, բայց սա աննախադեպ բան էր նրանով, որ երեխաների ուղղությամբ են կրակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասաց գյուղապետը: