|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնել ենք, որ գիշերն անհանգիստ է եղել Էջմիածին քաղաքում. կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Այնուհետև միջադեպի մասնակիցները մեքենաներով հետապնդել են միմյանց, ինչին հաջորդել է ծեծկռտուքը: Արդյունքում` 47-ամյա Արթուր Թումանյանը և Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ 35-ամյա Ստեփան Աբգարյանը, տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։
Yerkir.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ նման ահազանգ ստացվել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և կատարել անհրաժեշտ գործողություններ: Միջադեպի բոլոր մասնակիցների անունները հայտնի են:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կրակոցների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: