|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակառակորդն այսօր կեսօրին կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Տեղեկատվությունը Yerkir.am-ին փոխանցեց Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։
«Ժամը 12–ի կողմերը կլիներ, որ հակառակորդը մոտ մեկ ժամ ակտիվ կրակեց բնակավայրի նաև դիրքերի ուղղությամբ»,- ասաց Մելիքյանը։
Կոթիի վարչական ղեկավարի խոսքով՝ բարեբախտաբար տուժածներ չկան. «Վնասների մասին ինձ որևէ տեղեկություն չեն հայտնել: Կարևորը որ բնակիչները չեն տուժել, բնակավայրում էլ խուճապ չկա»։