|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
2014 թ. մայիսի 13-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և գործադիր տնօրեն Ջիանի Ինֆանտինոյի կողմից ստորագրված փաստաթղթով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհվել էր ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի լիիրավ անդամակցության կարգավիճակ:
Որոշումը կայացվել էր՝ հիմք ընդունելով ՀՖՖ-ի կողմից 2012-2013 թթ. կազմակերպված ՊՐՈ արտոնագրի առաջին դասընթացի հաջող անցկացումը: ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի անդամակցության կարգավիճակի սույն փոփոխությամբ` եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը հաստատում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստանում կազմակերպել ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրի դասընթացներ և շնորհել ՈՒԵՖԱ-ի համապատասխան դիպլոմներ և արտոնագրեր ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի շրջանակներում: Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հռչակագիրը ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 21-ին Կիևում:
ՀՖՖ պաշտոնական կայք