|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես կդառնա Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։
«2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ է հանձնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու իր փաստաթուղթը, իսկ Հայաստանի համար կանոնադրությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից»,- ասված է ՄՔԴ հայտարարության մեջ։
Հայաստանը կդառնա Կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը, իսկ Արևելյան Եվրոպայի խմբից՝ 19-րդ պետությունը։
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի սկզբին 60 կողմ ձայնով վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Դեմ էր 22 պատգամավոր, ձեռնպահ չկար։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է այն վավերացնելու մասին օրենքը։