|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի շարք հարցերի հետ մեկտեղ անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ ԵՏՄ-ն աշխարհից մեկուսանալու փորձ չէ. հայտնում է РИА Новости-ին:
«Առաջ տանելով ԵՏՄ-ի ծրագիրը՝ մենք ամենևին չենք ցանկանում մեկուսանալ աշխարհից»,- նշել է նա:
Պուտինի խոսքերով՝ ԱՊՀ երկրների համար միությունը մեծ հետաքրքություն է ներկայացնում: «Շատ մոտ ժամանակներս ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա Հայաստանը: Ղրղզստանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում: Միությունը բաց է նաև ԱՊՀ այլ երկրների համար»,- ընդգծել է նա: