|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Քննարկվել են 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտները: Այդ մասին հայտնում է kremlin.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է, որ կարճ ժամկետներում հաջողվել է ավարտել ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի պատրաստական աշխատանքները: ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններն արդեն վավերացրել են այն, և Միությունը լիարժեք կգործի 2015-ի հունվարի 1-ից:
Խոսելով Հայաստանի մասին՝ Պուտինը նշել է, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման գործընթացն ավարտված է, և հունվարի 2-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ: