|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մենք բանակցություններ ենք վարում, որոնց արդյունքները բաց են: Այդ առիթով ԵՄ-ում կա համաձայնություն, սակայն արդյունքը դեռ պարզ չէ: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ` կասկածներ ունեմ Թուրքիայի` ԵՄ լիիրավ անդամակցության հարցում: Սակայն ցանկանում եմ, որ այդ գործընթացը շարունակվի»,- Թուրքիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Մերկելը:
Գերմանիայի վարչապետը նշել է, որ դրա համար Թուրքիան պետք է կատարի դեռևս 2005 թվականին ստորագրած` մաքսային միություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը, որը ենթադրում է Կիպրոսի Հանրապետության համար իր նավահանգիստների բացում: Ըստ Մերկելի` միայն այդ դեպքում կկարողանան քայլ առաջ անել: