|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին նա հայտարարել է երեկ Ալսֆելդ քաղաքում անցկացված «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության տարածաշրջանային հավաքի ժամանակ: Մերկելը միաժամանակ նշել է, որ իրենք չեն ցանկանում կորցնել Թուրքիայի նման կարեւոր գործընկերոջ: Նրա կարծիքով` ԵՄ-ն պետք է միջոցներ գտնի` Անկարայի հետ ավելի սերտ քաղաքական համագործակցություն ձեւավորելու համար:
Այսօր Մերկելը հանդիպելու է պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որը երեկ, Գումբոլդի անվան համալսարանում ելույթի ունենալով, մերժել էր գերմանական կառավարության առաջարկած` ԵՄ «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակը: