|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 25-ին կայցելի Թուրքիա. տեղեկացնում է TRT Russian-ը: Մերկելը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից բացի, կքննարկվեն Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամության հարցը, Սիրիայի իրադարձությունները եւ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը Սիրիայի սահմանին տեղակայելու հարցը:
Մերկելից բացի, փետրվարին ծրագրում են Թուրիքա այցելել նաեւ Գերմանիայի ներքին գործերի նախարարը եւ նեոնացիստների կատարած հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամները: