|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հայտարարել է, որ ցնցված է Թուրքիայի իշխանությունների դաժան պատասխանից հակակառավարական ցույցերին: «Ես ցնցված են, ինչպես շատ ուրիշներ: Կցանկանայի, որ նրանք, ովքեր հանդես են գալիս քննադատությամբ, ովքեր այլ կարծիք ունեն եւ այլ պատկերացումներ հասարակության մասին, տեղ ունենային Թուրքիայում, որը մուտք է գործել 21-րդ դար»,- ըստ Интерфакс-ի` ասել է նա գերամանական RTL հեռուստաալիքին:
Պատասխանելով, հարցին, թե համապատասխանո՞ւմ է Անկարայի արձագանքը այն բանին, թե ինչպես պետք է իրեն պահի ԵՄ անդամակցության հույս ունեցող երկիրը, Մերկելը հայտարարել է. «Թուրքիայում կատարվածը չի համապատասխանում ժողովների եւ խոսքի ազատության վերաբերյալ մեր պատկերացումներին»: