|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է կոմպրոմիս գտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առեւտրային եւ պաշտպանական ծախսերի հարցերում: Նա նշել է, որ աշխատելու է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ կարեւոր հարաբերություններ պահպանելու համար, հայտնում է Reuters-ը:
«Իր երդմնակալության ճառում Թրամփը հստակ ներկայացրեց իր համոզմունքները: Այդ կապակցությամբ ես կուզեի ասել 2 բան: Առաջին հերթին ես ամուր հավատում եմ, որ բոլորիս համար լավ կլինի, եթե մենք աշխատենք ընդհանուր արժեքների, կանոնների եւ միջազգային տնտեսական ու առեւտրային համակարգում համատեղ գործողությունների հիման վրա: Երկրորդ հերթին տրանսատլանտյան հարաբերությունները պակաս կարեւոր չեն դառնա, քան նախքան այդ: Ես աշխատելու եմ այդ ուղղությամբ, եւ անգամ եթե դրա շուրջ տարբեր կարծիքներ կան, որոշումներ կարող են գտնվել»,- ասել է Մերկելը: