|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ ամիս, նախագահությունը կստանձնի Թուրքիան, իսկ Թուրքմենստանը կդառնա լիիրավ անդամ: Ըստ ադրբեջանական Report պարբերականի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ այդպիսով 6 պետություն կդառնան կառույցի լիիրավ անդամ:
«Բացի դրանից՝ կազմակերպության անունը կփոխվի: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կոչվելու է Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն: Կազմակերպության լիիրավ անդամներ կլինեն Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը»,- ասել է Բինալի Յըլդըրըմը: