|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Թեև մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեի համար որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող վարչական շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Երևանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն, սակայն այս օրերին անմիջապես վարչական շենքի բակում, վարչական շենքի վերանորոգմանը զուգահեռ, նոր շինարարություն է ընթանում: Անզեն աչքով էլ նկատելի է, որ նոր շինություն է կառուցվում:
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ այս նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը: Նա չի համաձայնել, որպեսզի իր աշխատասենյակը տեղակայվի Քննչական կոմիտեի համար նախատեսված վարչական շենքում, և ձեռնամուխ է եղել իր նստավայրի կառուցմանը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: