|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հունիսի 16-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում /հասցե՝ Արամի 1/ տեղի կունենա գեղանկարիչ, «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի գրաֆիկական աշխատանքների (հայ գրողների տասնհինգ դիմանկար) նվիրատվությունը թանգարանին:
Գեղանկարչի աշխատանքներից չորսը կհամալրեն գրականության և արվեստի թանգարանի համապատասխան մասնաճյուղերի` Պերճ Պռոշյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանների հիմնական ցուցադրությունները: Նկարչի մի քանի ստեղծագործություններ էլ ի պահ կտրվեն Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի և այլ գրողների տուն-թանգարաններին: