|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 4-ին ժամը՝ 15:00-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում (մուտքը՝ Հանրապետության փողոցից) տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանած տարիների ընթացքում արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Բացմանը ելույթով հանդես կգան «Լեռնապար» ազգագրական երգի, պարի խումբը, կհնչեն երաժշտական կատարումներ, ասմունքով հանդես կգան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, հերոս Ադամի ընկերները:
Ցուցահանդեսի հանձնակատարն է Անի Հայկազուն Գրիգորյանը:
