|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չեխաբնակ հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ կներկայացվեն Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացվելիք աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 17-ը: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է:
Ալեքսանդր Օնիշենկոն առանձնանում է սեւ կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրոսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընգծելով գունային կոնտրաստն ու վառ երանգները: Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը: Այնուամենայնիվ, հատկապես ուշագրավ են Օնիշենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից:
Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են սեփական իմպրեսիոնիստական աշխատանքները:
«Ծիրանի» մշակութային հանգույց