|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրք լրագրող Մուրաթ Բարդաքջըն գրում է.
«Եկող շաբաթ լրանում է Թուրքիայի օրհներգի` խորհրդարանի կողմից ընդունման 93-ամյակը:
Օրհներգի վերաբերյալ տարիներ առաջ սկսված բանավեճերը դեռ շարունակվում են, բայց ոչ ոք չի անդրադառնում նրան, թե օրհներգի գործիքավորումը ում է պատկանել: Այն կատարել է Էդգար Մանաս անունով հայ կոմպոզիտոր:
Էդգար Մանասը ծնվել է Կ.Պոլսում: 1912-1933 թվականին դասավանդել է Կ.Պոլսի կոնսերվատորիայում: 1937-ին ղեկավարել է Պոլսի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Գողթան» երգչախումբը: Մահացել է 1964 թվականին և հուղարկավորվել Փանգալթըի հայոց կաթոլիկ գերեզմանատանը:
Օրհներգի ստեղծման պատմությունը հետևյալն է: 1920 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը օրհներգի մրցույթ հայտարարեց: Սկզբում գրվեցին օրհներգի բառերը, որից հետո մեկ այլ մրցույթ կազմակերպվեց` բառերին համապատասխան երաժշտություն գրելու համար»: