|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայտաբերվել է Թուրքիայում դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործով ձերբակալված և երեկ ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի և Ռուշչան Բ.-ի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Ըստ Haberler-ի՝ Twitter-ում հայտնված ձայնագրությունում, Ռուշչան Բ. անունով անձը, խոսելով պետական մարմիններից մեկի մասին, ասում է, թե պետք է ժամացույց գնել և նվիրել: Նա խորհրդակցում է Զարրաբի հետ, որն ասում է. «Ես քո տեղը լինեմ՝ կնվիրեմ»: Ապա հավելում է. «Այդ .... և սպայի գումարն էլ գործը սկսելուց առաջ ես տալու»: «Ճիշտ ես, հիմա տանք, որ հետո ավելի էժանով չհամաձայնի»,- պատասխանում է Ռուշչան Բ.-ն: