|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի իշխանությունները Լոնդոնի իրենց լոբբիստական շրջանակների միջոցով փորձում են համաձայնության գալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, որ նա չհրապարակի Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերը, ավելին` վաճառի դրանք Բաքվին. գրում է ադրբեջանական «Ենի մուսավաթը»:
Այդ մասին թերթին տեղեկացրած աղբյուրն ասել է, որ արդեն երկու հանդիպում է եղել Ասանժի փաստաբանի հետ:
Ադրբեջանցիները փոխարենը խոստացել են ամենայն աջակցություն ցուցաբերել ֆինանսական դժվարություններ ունեցող կայքին ու դրա հիմնադրին:
Թե ինչ պատասխան է տվել Ասանժը` հայտնի չէ: