|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր անգլիական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու վերբաերյալ վերջնական որոշում կկայացնի:
Անգլիայի Բարձրագույն դատարանի դատավոր Դունկան Օուսլին այսօր պետք է որոշի` հաստատել, թե չեղյալ հայտարարել Ասանժին 200.000 ֆունտ ստերլինգ գրավի դիմաց բաց թողելու՝ ստորադաս դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը դատարանը որոշել էր ազատ արձակել Ասանժին՝ 200.000 ֆունտ ստերլիգ գրավի դիմաց, սակայն մինչ Ասանժը կհասցներ հեռանալ դատարանի դահլիճից, մեղադրող կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը՝ Ասանժին ետ բանտ ուղարկելով: