|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քենանին:
Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քենանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով: