կարևոր
3067 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 12:15
Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է նրա հանձնառությունը խաղաղության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

«Նրանք քննարկեցին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խորը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա նաև վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին աջակցելու և ամուր ու բազմաբնույթ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ։