|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հաքերների և ակտիվիստների միջազգային անանուն ցանցը`Anonymous-ը, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և նրանց կողմնակիցներին ամբողջ աշխարհում` կապված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության հետ. հայտնում է Газета.ру-ն:
Ցանցի ներկայացուցիչների խոսքով` Ասանժի ձերբակալությունն ապացույցն է այն բանի, որ Բրիտանիայի իշխանությունները ոչ մի բանի առաջ չեն կանգնի, որպեսզի պահպանեն իրենց գաղտնիքները:
«Դա զգուշացում է իսթեբլիշմենթին` ազատ արձակեք Ասանժին, թե չէ` կվճարեք»,- ասվում է Anonymous-ի հայտարարությունում:
Ասանժը ձերբակալվել է երեկ` բրիտանական ոստիկանության կողմից: Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության, իսկ ԱՄՆ-ում` պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման մեջ: