|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հոկտեմբերի 1-ին՝ գիշերը 01.00-ի սահմաններում, վիճաբանություն է սկսվել համաքաղաքացիների միջեւ: Այդ ընթացքում հնչել են նաեւ կրակոցներ: Կա երկու վիրավոր. տեղեկացնում է News.am-ը:
23-ամյա Արամ Հովեյանը աջ սրունքի վնասվածքով Գավառի հիվանդանոց է տեղափոխվել: Մյուս տուժողը 24-ամյա Անդրանիկ Հովեյանն է՝ Արամի եղբայրը: Նրան Երեւան են տեղափոխել: Բժիշկների հավաստմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավելի ուշ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա Ռուբեն Մալխասյանը: