Միասին կարող ենք
կարևոր
1894 դիտում, 51 րոպե առաջ - 2026-05-26 21:52
Հասարակություն

Նախընտրական թեմայով վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը մաhացել է

Նախընտրական թեմայով վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 50-ամյա տղամարդը մաhացել է

Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տղեկություններ են ստացվել, որ Սարալանջ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակահարել են, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է, ում անունը Արտաշես է և նրան դանակով հարվածել են մի քանի անգամ։ Նրան դանակահարողը Կոտայքի մարզի գյուղերից մեկի գյուղապետի հորեղբոր տղան, ում անունը Կառլեն է։ Պատճառը եղել է, այն որ Կառլենը Արտաշեսին ասել է, որ պետք է ընտրություններին ընտրեն իրենց թեկնածուին, ինչին Արտաշեսը պատասխանել է, որ ինքը ունի իր թեկնածուին և նրան էլ ընտրելու է և այդ թեկնածուն նրա ուզածը չի, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել և Արտաշեսը դանակահարվել է»։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտաշեսը վերջերս էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարկում։