|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաև ապարանյան կլանը: «Հրապարակ»-ը գրում է, որ այս տարի ևս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով: Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ ապարանցիների քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ: Լուրը, սակայն, տեղ չգտավ եթերում:
Երեկ ապարանցիները թերթի թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել: Բնականաբար, միջադեպը տեղ չի գտել նաև ոստիկանության ամփոփագրում: